• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպանությունում կայացավ Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (համատեղության կարգով) հավատարմագրերի հանձնման արարողությունը:

03 նոյեմբերի, 2021
ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպանությունում կայացավ Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (համատեղության կարգով) հավատարմագրերի հանձնման արարողությունը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 3-ին ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպանությունում կայացավ Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի (համատեղության կարգով) հավատարմագրերի հանձնման արարողությունը՝ ՎՍՀ-ում Կամբոջայի Թագավորության դեսպան Չայ Նավուտին (H.E. Mr. Chay NAVUTH):

Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնումը նման ձևաչափով պայմանավորված էր COVID-19 համավարակի տարածման և Վիետնամ-Կամբոջա ցամաքային և օդային սահմանների փակ լինելու հանգամանքներով:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկու երկրների միջև հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հարաբերությունների, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետագա զարգացման ու խորացման հնարավորությունները, ցեղասպանությունների կանխարգլման և COVID-19 համավարակի տարածման ու կանխարգելման խնդիրները, երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ստեղծումն ու ընդլայնումը և այլ հարցեր:

Դեսպան Նավուտը ողջունելով իր հայաստանյան գործընկերոջը, նշեց, որ Կաժոյանն առաջին ՀՀ դեսպանն է, որ հավատարմագրվում է Կամբոջայում և ասաց, որ հավատարմագրի բնօրինակն անմիջապես կուղարկվի Կամբոջայի Թագավոր Նորոդոմ Սիհամոնիին:

Հանդիպման ժամանակ դեսպան Կաժոյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում հնարավորություն կունենա անձամբ այցելելու Կամբոջայի Թագավորություն և հանդիպումներ ունենալու Կամբոջայի Թագավոր Նորոդոմ Սիհամոնիի, վարչապետի, ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Դեսպան Կաժոյանը հանդիպման ժամանակ առաջարկեց կնքել մի շարք փոխըմբռնման հուշագրեր երկուստեք հետաքրքրություն ներկյացնող ոլորտներում:

Իր հերթին դեսպան Նավուտը տեղեկացրեց, որ Կամբոջան ընդունել է նոր օրենք օտարերկրյա ներդրումների վերաբերյալ, որը լայն արտոնություններ է տալիս օտարերկրյա ներդրողներին Կամբոջայում գործունեություն ծավալելու համար և խնդրեց այն տրամադրել ՀՀ գործարարներին և ներդրողներին՝ ծանոթանալու նպատակով:

Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանի հավատարմագրերի հանձնման արարողությանը մասնակցում էին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արամազդ Մուրադյանը և Կամբոջայի Թագավորության առաջին քարտուղար Օուկ Սերեյթորը (Ouk SEREYTHOR):

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: